16 09 2023

Քաղաքացիները կարող են օնլայն ճշտել իրենց բնակության հասցեում գրանցված անձանցի թիվը

Քաղաքացիները կարող են օնլայն ճշտել իրենց բնակության հասցեում գրանցված անձանցի թիվը

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել է Երևանի ավագանու ընտրությունների ռեգիստրը, որտեղ Երևանում գրանցված քաղաքացիները կարող են մուտքագրել իրենց անձնական տվյալները և ճշտել իրենց ընտրատեղամասի համարն ու հասցեն։

Պարտադիր լրացման ենթակա են ազգանվան, անվան դաշտերը: Մնացած տվյալները լրացվում են ըստ անհրաժեշտության` առավել ճշգրիտ որոնման արդյունք ստանալու համար:

Հնարավոր է նաև տեսնել, թե իրենց բնակարանում քանի հոգի է գրանցված։

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութեր են տարածվել, որ մեկ բնակարանի վրա անգամ 100-ից ավելի օտարերկրացիներ են գրանցված։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ