05 11 2018

Արթուր Բաղդասարյանի ընկերությանը կրկին դատի են տվել․ «Ժողովուրդ»

Արթուր Բաղդասարյանի ընկերությանը կրկին դատի են տվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՕԵԿ Նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերության դեմ շարունակվում են դատական հայցեր ներկայացնել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն դիմել է դատարան եւ «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ից պահանջում է 25 միլիոն դրամ: 

Նշենք, որ սա նմանօրինակ գործը չէ. 2017 թվականին գրել էինք, որ «Միկմետալ» ընկերությունն է «Հայասի գրուպ» ընկերության դեմ հայց ներկայացրել` պահանջելով սնանկ ճանաչել: Բանն այն է, որ «Հայասի գրուպ» ընկերությունը մոտ 2.5 մլն դրամի չափով գումար է պարտք «Միկմետալ»-ին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ