31 01 2024

Սամվել Շահրամանյանի դեմ վարչական հայց է ներկայացվել․ «Հրապարակ»

Սամվել Շահրամանյանի դեմ վարչական հայց է ներկայացվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդեմ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի վարչական հայց է ներկայացվել, որով հայցվոր Իգոր Միրզախանյանը պահանջել է անվավեր ճանաչել Արցախի նախագահի 19.10.2023թ. հրամանագիրն ու այդ հրամանագրի համար հիմք հանդիսացած Արցախի Հանրապետության նախագահի 28.09.2023թ. հրամանագիրը։ Նշենք, որ Արցախը լուծարելու մասին հրամանագիրը եւս ստորագրվել է 28.09.2023 թվականին։

Մեզ հետ զրույցում Իգոր Միրզախանյանի ներկայացուցիչը չասաց, թե կոնկրետ որ հրամանագրի մասին է խոսքը՝ նշելով, որ Միրզախանյանն այս փուլում դեմ է այդ մասին հանրայնացնելուն, չնայած Դատալեքս կայքում արդեն իսկ դա հանրայնացված է։ Ինչ վերաբերում է Միրզախանյանին, ապա նա ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ միջազգային իրավական հարցերով գրասենյակի նախկին աշխատակից է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ