«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դուք է՞լ եք, ինչպես Վարդան Բոստանջյանը, հրաժարվելու Հայկ Կոնջորյանի քավորությունից․ մեր լրագրողը հարցրել է Էդմոն Մարուքյանին, որը Կոնջորյանի հարսանիքի քավորն է։ Հիշեցնենք՝ Կոնջորյանը «Լուսավոր Հայաստանից» հեռանալու եւ Փաշինյանի թիմին միանալու որոշում է կայացրել։
«Մենք մեր խորհրդում քննարկել ենք իր որոշումը, բայց խորհրդում չենք քննարկում քավոր-սանիկ հարաբերությունները»,- ասել է Մարուքյանը։
«Քավորը եկեղեցով հաստատված բան ա, ի՞նչ է նշանակում՝ հրաժարվելու եմ»։
Հայտնի է, որ տարիներ առաջ Վիկտոր Դալլաքյանի՝ Ծառուկյանի դեմ հայտնի ելույթը պատճառ դարձավ, որ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը հայտարարի քավորությունից հրաժարվելու մասին։ Ինչ վերաբերում է Կոնջորյանին, ապա Մարուքյանն ասել է, որ իրենք տեղեկացված են եղել, բացասական են վերաբերվում նրա որոշմանը, բայց հաջողություն են մաղթում։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը