22 10 2018

Գործարար պատգամավորի նոր նախաձեռնությունը․ «Ժողովուրդ»

Գործարար պատգամավորի նոր նախաձեռնությունը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Կիլիկայի Հակոբը, շրջանառության մեջ օրենքի նախագիծ է դրել, որը վերաբերում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելուն: Մասնավորապես նա առաջարկում է գարեջրի ակցիզային հարկի նկատմամբ սահմանել կայուն դրույքաչափ, որի արդյունքում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ թե՛ ներկրողի եւ թե՛ տեղական արտադրողի համար: 

Լինելով գարեջրի տեղական արտադրող՝ նա պաշտպանվածության պակաս է զգում՝ նշելով, որ մաքսային ծառայության վիճակագրական տվյալների համաձայն՝ վերջին տարիներին նկատվում է գարեջրի ներմուծման ծավալների զգալի աճ: Ստացվում է, որ օրենսգրքով սահմանված ակցիզային հարկի արժեքային եւ կայուն դրույքաչափերի կիրառման նորմը գործում է ի վնաս տեղական արտադրողի, քանի որ վերջինս ստիպված է եղել 2015-2017թթ-ին իրացված յուրաքանչյուր լիտր գարեջրի համար 7-10 դրամ ավել ակցիզային հարկ վճարել, քան ներկրողը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ