20 10 2018

Բաբլոյանը չեղարկել է ԱԺ գործուղումները. «Ժամանակ»

Բաբլոյանը չեղարկել է ԱԺ գործուղումները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չեղյալ է համարել պատգամավորների նոյեմբեր ամսվա բոլոր գործուղումները: Բաբլոյանը հայտարարել է, որ լուծարված ԱԺ-ի դեպքում գործուղումների գնալը ոչ նպատակահարմար է, քանի որ պատգամավորները չեն կարող ասել, որ իրենք ներկայացնում են լուծարված խորհրդարանը:

ԱԺ նախագահի այս դիրքորոշումը միանգամայն տրամաբանական է, բայց ոչ այն պատգամավորների համար, որոնք պետք է մեկնեին գործուղման:

Նրանց շատերի համար սա պետության հաշվին շրջագայելու վերջին հնարավորությունն էր, եւ նրանք համարում են, որ պետությունը շատ անարդար է վարվում իրենց այդ հաճույքից զրկելով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ