07 11 2024

Հերթական անգամ ԱԺ նախագահի պատվիրակությունում չկան ընդդիմադիրներ․ «Հրապարակ»

Հերթական անգամ ԱԺ նախագահի պատվիրակությունում չկան ընդդիմադիրներ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 14-15-ը պաշտոնական այցով Հունգարիա է մեկնելու։ Հերթական անգամ ԱԺ նախագահի պատվիրակությունում չկան ընդդիմադիրներ՝ միայն ԱԺ-ի եւ նրա աշխատակազմի ներկայացուցիչներն են եւ 2 ՔՊ-ական կանայք՝ Մարիա Կարապետյանն ու Հռիփսիմե Գրիգորյանը, երկուսն էլ՝ հայ-հունգարական բարեկամական խմբի անդամներ: Ուշագրավ է, որ այս անգամ էլ ընդդիմադիրներ չի տարել։

Իսկ ընդամենը օրեր առաջ Ալեն Սիմոնյանը գլուխ էր գովում, թե ինքն ԱԺ լավ նախագահ է՝ կարողանում է ընդդիմության հետ լեզու գտնել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ