12 10 2018

Ալեքսանդր Սարգսյանի որդու թիկնապահն ազատ է արձակվել․ «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանի որդու թիկնապահն ազատ է արձակվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդու` Նարեկ Սարգսյանի թիկնապահը` Արտեմ Պետրոսյանը, 5 միլիոն գրավի դիմաց ազատ  է արձակվել:

Հիշեցնենք` Արտեմ Պետրոսյանի և Նարեկ Սարգսյանի նկատմամբ հուլիսի 6-ից հայտարարվել էր հետախուզում, և նրանց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Նրանք մեղադրվում էին թմրամիջոցներ և ապօրինի զենք պահելու մեջ:

Հուլիսին Արտեմ Պետրոսյանը վերադարձել էր Հայաստան, ներկայացել իրավապահներին, նրան կալանավորել էին և ահա երեք ամիս անց նրան գրավի դիմաց ազատ արձակեցին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ