14 08 2024

Երանոս գյուղում երկրաշարժից տուժել է 82 շենք-շինություն. ՆԳՆ խոսնակ



Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում ուսումնասիրությունների արդյունքում արձանագրություն է կազմվել 82 շենք-շինությունների վերաբերյալ․ դրանք բնակելի տներ են և կից շինություններ։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Օգոստոսի 12-ի երկրաշարժից հետո Մարտունի խոշորացված համայնքի ղեկավարի կոմից ստեղծվել է ՓԾ աշխատակիցերի հետ համատեղ հանձնաժողով։ Կենտրոն ստացվել է շուրջ 120 զանգ՝ կապված հետցնցումների, նաև վնասների հետ։ Հիմնական աշխատանքները տարվել են Երանոսում։ Երանոսում 56 տների պատերին արձանագրվել են տարբեր չափերի ճաքեր, 4 անասնագոմի հողաշեն պատերից պոկվել և քարեր են ընկել, 22 շենք-շինություններում, այդ թվում՝ Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի, մանկապարտեզի, անասնագոմերի պատերին, և Ծովասար բնակավայրում 2 տանն պատերին առկա են եղել ճաքեր։ Ծակքար բնակավայրում վնասվել են Սուրբ Աստվածածին եկեղեցին և գյուղի մշակույթի տան պատերը, առկա են եղել նաև ճաքեր»,- ասաց Նարեկ Սարգսյանը և հավելեց, որ ուսումնասիրությունները դեռևս շարունակվում են։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ