ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի որոշմամբ Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու առնչությամբ նշանակվել է ուսումնասիրություն։ Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Եթե նշանակված է ուսումնասիրություն, ուրեմն ինչ-որ խնդրահարույց բան կա»,- նշեց նա։
Հարցին, թե ի՞նչ օգուտ ունեն նշանակված ուսումնասիրությունները, Սարգսյանն ասաց․ «Ամեն տարվա վերջին կամ սկզբին մենք հրապարակում ենք ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության աշխատանքը, թե քանի ծառայողական քննություն է եղել, քանի ուսումնասիրություն է եղել, քանի ծառայողի նկատմամբ է տույժ նշանակվել։
Դրանց մեջ կան բազմաթիվ ծառայողական քննություններ, երբ կասեցվել է ծառայողական քննությունը, ուղարկվել է նախաքննական մարմին և նախաձեռնվել է քրեական վարույթ»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը