29 09 2018

Փողոցային առևտրի ոլորտը կարգավորել չի հաջողվում․ «Ժողովուրդ»

Փողոցային առևտրի ոլորտը կարգավորել չի հաջողվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տևական ժամանակ է՝ ՀՀ ոստիկանու­թյունը և Երևանի քաղաքապետարանը պայքար են տանում փողոցային առև­տուրն արգելելու համար, սակայն ո՛չ քաղաքապետարանի աշխատակիցներին, ոչ էլ ոստիկաններին չի հաջողվում ոլորտում կարգավորում մտցնել:

Արդյունքում բանը հասել է այնտեղ, որ փողոցային առևտրով զբաղվող անձինք են բռնու­թյուն կիրառում իրավապահների նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկ Մաշտոցի պողոտա­յում, մասնավորապես՝ Փակ շուկայի հա­րակից տարածքում, ոստիկանները փոր­ձել են արգելել փողոցային առևտրով զբաղվող կանանց գործողությունները, սակայն առևտրով զբաղվող կանայք դիմադրել են ոստիկաններին, որից հետո կանանցից մեկը վերցրել է ոստիկանի ձեռքից հեռախոսը, հարվածել է գետնին ու կոտրել: Ասել է թե՝ փողոցային առև­տուր իրականացնող կանայք պարզա­պես դարձել են անվերահսկելի՝ ցանկա­ցած պահի ոստիկանների նկատմամբ բռ­նություն գործադրելու պատրաստ:

«Ժո­ղովուրդ» օրաթերթի հարցմանը ի պա­տասխան՝ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկու­թյունը՝ նշելով, որ այդ առթիվ նյութեր են նախապատրաստվում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ