21 09 2018

Դասադուլների «տոկոսները»․ «Հայոց աշխարհ»

Դասադուլների «տոկոսները»․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Իշխանափոխությունից հետո բուհերը հայտնվել են ծանրագույն կացության մեջ, առնվազն՝ ֆինանսական առումով:   

Բանն այն է, որ դիմորդների քանակի նվազմանը զուգահեռ սկիզբ է առել մեկ այլ, բուհերի ֆինանսական կայունության համար ոչ պակաս վտանգավոր գործընթաց: Մեր տեղեկություններով, բազմաթիվ, եթե ոչ՝ հազարավոր, ուսանողներ հրաժարվում են մուծել ուսման վարձերը, պատճառաբանելով, որ իրենք Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն են, ապրիլ-մայիսին փողոցներ են փակել, դասադուլներ արել ու բերել Փաշինյանին իշխանության:   

Ուսանողները նշում են, որ այն ժամանակ իրենց բազմաթիվ խոստումներ էին տրվել ուսման վարձերի զեղչման կամ չեղարկման վերաբերյալ: Ու ահա այսօր դեկանատները ողողված են դիմումներով, որոնցում ուսանողները տեղեկացնում են, թե չեն մուծելու ուսման վարձը, քանի որ իրենք էլ մեծ լումա ունեն հեղափոխության մեջ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ