Դպրոցների շրջանավարտների 72 տոկոսը դիմել է բուհ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ ամփոփելով այս տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունները։
«Հայտ ներկայացրել է 14 776 դիմորդ: Բուհ դիմել է 14 332 հոգի: Դպրոցների շրջանավարտների 72 տոկոսը դիմել է բուհ: Սակայն կան բուհեր, որոնք քննությունները ԳԹԿ-ն չի կազմակերպում, դրանք են Սլավոնական համալսարանը, Ֆրանսիական համալսարանը, Հայ-ամերիկյան համալսարանը, Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղը եւ այլն:
Այսինքն ստացվում է, որ բուհ դիմողների թիվը 72 տոկոսից ավելի է»,-ասաց նա:
Այնուհետև Նասիբյանը հավելեց. «Նրանք, ովքեր դուրս եմ մնացել մրցույթից, կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին: Այս դիմորդների հայտագրումն ավարտելու ենք հուլիսի 26-ին, ժամը 18-ին: Թափուր տեղերի մրցույթի արդյունքները հրապարակվելու են հուլիսի 30-ին»:
Նրա խոսքով, առաջին փուլի մրցույթի արդյունքում թափուր են մնացել անվճար 259 տեղ և վճարովի 5912 տեղ:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը