ԵՊՀ-ում կրթական դասադուլ են հայտարարել:
«Սիրելի՛ ուսանողներ, քանի որ այս շարժումը հիմնված է հստակ գաղափարների և արժեհամակարգի վրա, ապա դասադուլը ևս ինքնանպատակ չպետք է լինի։ Պատասխանատու լինելով մեր կրթության իրավունքի առաջ՝ դասադուլի ընթացքը լրացնում ենք բովանդակային քննարկումներով ոլորտային լավագույն գիտնականների հետ։
Դասադուլն օգտագործելու ենք կրթվելու և միասին քննարկում ծավալելու նպատակով։ Մեր առաջին բանախոսը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ պարոն Աթանեսյանն է»,- գրել է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Խաչիկ Աբաջյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը