«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը ՍԴ աշխատակազմի դեմ դատական հայց է ներկայացրել: Պատճառն այն է, որ ՍԴ-ն սխալ է հաշվարկել տիկին Գյուլումյանի աշխատավարձը՝ արդյունքում վճարելով մոտ 840 հազար դրամ պակաս: Ընդ որում, այս խնդիրը նոր չէ, այլ դեռ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակներից: Ավելին՝ խնդիրը լուծում չի ստացել նաև Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ եղած ժամանակ ևս:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ալվինա Գյուլումյանը մեկնաբանեց. «Եվրոպական դատարանի իմ աշխատած տարիները չեն համարել դատավորի աշխատանքի ստաժ: Դեռևս 2014 թվականին էի դիմել, ասել էի՝ հաշվարկեք, չէին արել, ասելով, որ մեր օրենքով դա ստաժ չի համարվում, հետո դատական օրենսգրքում միջազգային դատարաններում աշխատանքը նշվեց, որ համարվում է դատավորի փորձառություն և դրա հիման վրա խնդրեցի՝ վերահաշվարկ կատարեն, չկատարեցին, դիմեցի դատարան»:
Նշենք, որ ըստ հայցադիմումի՝ Գյուլումյանին պետք է տրվեր հավելավճար աշխատավարձի՝ 640 հազար դրամի 130 տոկոսի չափով, այն է՝ 840 հազար դրամ, «ՀՀ դատական օրենսգրքի» ուժի մեջ մտնելու պահից՝ այս տարվա ապրիլի 9-ից»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը