«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ դատական հայց է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանը:
Նա օգոստոսի 30-ին դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ գլխավոր դատախազի՝ 2018թ. որոշումն իրեն պաշտոնից փոխադրելու և այլ պաշտոնի նշանակելու մասին հրամանը: Այս գործը քննելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդրիկ Ավետիսյանը:
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, որի հանրային կապերի բաժնից հայտնեցին՝ «Դատախազության արդյունավետության բարձրացման նպատակով համակարգում պարբերաբար իրականացվող փոխատեղումների տրամաբանության ներքո ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Վահագն Մուրադյանը ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի պաշտոնից փոխադրվել է համարժեք՝ ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին»»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը