04 09 2018

Եկեղեցու դեմ շարժումը մարում է․ «Իրավունք»

Եկեղեցու դեմ շարժումը մարում է․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Թեպետ ամեն շաբաթ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» հակաեկեղեցական շարժումը ակցիաներ է իրականացնում՝ ընդդեմ Հայ Առաքելական սուրբ եկեղեցու, սակայն առանց այն էլ իրենց քիչ կողմնակիցներին այլևս հնարավոր չէ հեղափոխական պաթոսով պահել:

Մեր ունեցած տեղեկություններով՝ Գնդեվանքի ճանապարհին կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ կազմակերպված հարձակումից հետո շատերը հիասթավել են շարժման պարագլուխներից մեկի՝ կարգալույծ հոգևորական Կորյուն աբեղա Առաքելյանի կեցվածքից և ընդմիշտ հրաժեշտ են տվել շարժմանը:

Պակաս ծայրահեղ վիճակում չեն նաև նրանք, ովքեր մնացել են Կորյունի կողքին, սակայն անհանգստություն ու կասկած ունեն իրենց բռնած գործի հանդեպ: Ավելին՝ կամաց-կամաց սկսել են գիտակցել, որ ոչ թե պայքարում են հանուն եկեղեցու բարեկարգման, այլ մեղք են գործում՝ Սուրբ Հոգու և օծված հոգևորականների հանդեպ։ Գնալով բազմաթիվ հարցեր են առաջանում, որոնց պատասխանները կարգալույծ աբեղայի համար ավելի անտանելի են դառնում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ