Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ.
«Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ:
Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը հանդիպումներ կունենա թեմական խորհրդի և ազգային կառույցների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կմասնակցի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 93-րդ համաժողովին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը