Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Եկեղեցին ու քաղաքականությունը 18-րդ դարից տարբեր ճանապարհներով են ընթանում։
Եկեղեցին հիմա սոցիալական ու քաղաքակրթական դերակատարություն ունի, եթե կարողանում է, եթե ոչ' ծիսակատարություններ մատուցող կառույց է։ Դա ոչ վատ է, ոչ լավ, դա քրիստոնեական քաղաքակրթության ներկա վիճակն է։
Նաև պետք է տարանջատել կրոնը եւ հավատքը։ Հավատքը մասնավոր դաշտում է գտնվում, կրոնը' հանրային։
Եզրակացություն
- Եկեղեցին քաղաքական կուսակցություն չէ, եւ պետք չէ եկեղեցուն քննադատել, որ իր վրա կուսակցության դերակատարություն չի վերցնում։
- Եթե ցանկանում եք եկեղեցուն քննադատել, ապա քննադատեք իր սոցիալական ու բարոյաէթիկական դերակատարությունը վատ, կամ, առհասարակ, չկատարելու համար։
- Եկեղեցուն քննադատելն իր առաքելության մեջ չմտնող դերակատարությունը չկատարելու համար, դրանով արդարացնում եք այն կազմակերպություններին, որոնք իրենց իրական առաքելությունը չեն կատարում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը