31 08 2018

Արայիկ Հարությունյանը՝ Արցախի նախագահի փոխզիջումային թեկնածու․ «Փաստ»

Արայիկ Հարությունյանը՝ Արցախի նախագահի փոխզիջումային թեկնածու․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ դեռևս հունիսի 10-ին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ասել է, որ 2020–ի ընտրություններին կմասնակցի որպես քաղաքացի և ոչ թե որպես նախագահի թեկնածու։

Այսինքն, սա Բակո Սահակյանի նախագահության վերջին ժամկետն է, ուստի արցախյան, ինչպես նաև հայաստանյան քաղաքական վերնախավը արդեն իսկ նոր նախագահի թեկնածուի ակտիվ փնտրտուքների մեջ է:

«Փաստի» ունեցած տեղեկություններով, արցախյան էլիտան արդեն իսկ նախնական համաձայնության է եկել հաջորդ նախագահի անձի շուրջ: Որպես փոխզիջումային թեկնածու առաջարկվում է Արայիկ Հարությունյանի անունը: Սա երևի թե զարմանալի չէ, եթե հիշենք, որ հենց նա էր ապահովում Արցախից մարդկանց հոսքը Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին:

Մյուս կողմից, Արցախում բողոքի ակցիաների ժամանակ նրա հրաժարականը ինքնին խոսուն է: Ըստ էության, թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի ներկայիս իշխանություններին ձեռնտու է, որ մինչև 2020 թվականը Արայիկ Հարությունյանը ստանա անբիծ քաղաքական գործչի համբավ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ