30 10 2024

Նախատեսվում է Թուրքիայի մի շարք ԶԼՄ-ների այց Հայաստան. Արայիկ Հարությունյան

Նախատեսվում է Թուրքիայի մի շարք ԶԼՄ-ների այց Հայաստան. Արայիկ Հարությունյան

Նախատեսվում է Թուրքիայի մի շարք ԶԼՄ-ների այց ՀՀ, որտեղ նաև կքննարկվի «Խաղաղության խաչմերուկ»-ը: Այս մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ 

«Մենք մեր կողմից «Խաղաղության խաչմերուկ»-ի նախագծի գաղափարի առաջխաղացմանն ենք աջակցում: Եվ ինչպես արդեն նշեցի, մենք ունեցել ենք համաժողովներ: Այս տարի կամ հաջորդ տարվա սկզբին նախատեսում ենք ամբողջ տարածաշրջանից տարբեր փորձագիտական կենտրոնների ներկայացուցչիների հավաք Հայաստանում:

Ուզում եմ տեղեկացնել, որ թեպետ բուն թեման «Խաղաղության խաչմերուկ»-ը չի լինելու, բայց նաև դա է արծարծվելու:

Առաջիկայում մենք ունենալու ենք իրանցի մեր գործընկերների այց Հայաստան, 4-օրյա փորձագիտական այց, որտեղ նաև «Խաղաղության խաչմերուկ»-ն  է քննարկվելու:

Նախատեսում ենք նաև Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այց, որտեղ նաև «Խաղաղության խաչմերուկ»-ը կներկայացվի»,- ասել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ