30 08 2018

Միջազգային պահուստները կտրուկ նվազելուց հետո ավելանում են․ «Ժողովուրդ»

Միջազգային պահուստները կտրուկ նվազելուց հետո ավելանում են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մենք տեղեկացանք, որ Հայաստանի միջազգային պահուստները այս տարվա հուլիսին կազմել են 2 մլրդ 55 մլն դոլար: Հատկանշական է փաստը, որ հունիսին միջազգային պահուստները կտրուկ նվազել էին՝ հասնելով 1 մլրդ 991.9 մլն դոլարի, որն այս տարվա մեջ ամենացածր ցուցանիշն էր:

Բայց հիմա միջազգային պահուստները կրկին ավելանալու միտումներ են ցուցաբերում: Ուշագրավ է, սակայն, մեկ այլ հանգամանք. Հայաստանի միջազգային պահուստները կտրուկ նվազել են ՀՀԿ իշխանության վերջին օրերին, երբ Հայաստանում ծավալվում էր թավշյա հեղափոխությունը: Ըստ ԿԲ հրապարակած տեղեկագրի՝ մարտ ամսին միջազգային պահուստները եղել են 2 մլրդ 234.1 մլն դոլար, ապա մեկ ամսվա ընթացքում պակասել են 194.8 մլրդ դոլարով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ