«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիի նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի շուրջ նոր աղմուկ է հասունանում: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած խոսակցությունների` երկու օր առաջ Վրաստանում ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի փեսան. նա Վրաստանում 5000 դոլարով ձեռք է բերել մեքենա: Սակայն Վրաստանի իրավապահները ձերբակալել են կեղծ թղթադրամների կասկածանքով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել հենց Վարդան Ղուկասյանից: «Տարօրինակ բաներ եք ասում, տենց բաներ չկա, զարմանալի մարդիկ եք, քնից ինչ-որ բաներ եք տեսնում իմ վրա, չկա տենց բաներ»:
Միայն թե, նկատենք, որ Ղուկասյանի ձայնը երեկ բավական տխուր էր, նա իր ոճի մեջ չփորձեց անգամ լրագրողներին մեղադրել իբր սուտ լուրեր տարածելու մեջ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը