19 11 2024

Ծխախոտի շուկայում արտոնյալներ կան․ «Ժողովուրդ»

Ծխախոտի շուկայում արտոնյալներ կան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2024 թ.-ի հունվարի 1-ից մեր երկրում արտադրվող ծխախոտի տուփի վրա պետք է փակցված լինի համապատասխան մակնշում, գրաֆիկական նկար, ինչն ամբողջովին չի իրականացվում ու արտադրողների մի մասը շարունակում իրացնել արտադրությունն առանց նման մակնշումների:

ՌԴ-ում բնակվող մեր ընթերցողներից մեկը օրերս մեզ է ուղարկել ՀՀ-ում հայտնի արտադրողի արտադրանք, որը նախատեսված է ռուսական շուկայի համար, որում տեսանելի է, որ կատարված է ԵԱՏՄ կանոնակարգերով սահմանված պահանջը եւ հայկական ծխախոտի տուփի վրա առկա է գրաֆիկական նկար: Սակայն այդ նույն արտադրողը հայաստանյան շուկայում վաճառում է իր ապրանքն առանց նման նկարների:

Նախորդ հրապարակումների ժամանակ ՊԵԿ մեր աղբյուրները հայտնել էին, որ արտադրողների մի մասը կարողանում է խուսափել օրենքի պահանջից՝ ներկայացնելով, թե ամբողջ տարի դեռ վաճառում է մինչ օրենսդրական կարգավորումներն արտադրած ու պահեստավորած ծխախոտ, իսկ ահա արտահանման պարագայում ուղարկում են արդեն «նոր» արտադրանք:

Չգովազդելու համար առողջությանը վնասող արտադրանք՝ մենք չենք հրապարակում ծխախոտի տուփի լուսանկարը: Հույս ունենք, որ ՊԵԿ նոր ղեկավարությունն ավելի ուշադիր կլինի ոլորտին ու իրական կարգուկանոն կբերի»:

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ