07 08 2024

Ցամաքային սահմանները բացելու փոխարեն` փակվում են օդայինները ևս. «Ժողովուրդ»

Ցամաքային սահմանները բացելու փոխարեն` փակվում են օդայինները ևս. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քաղավիացիայում վերջին իրադարձությունները 4-5 տարվա վաղեմություն ունեն (Տե՛ս լուսանկարը)։

Ուսումնասիրելով երկրի ստրատեգիական ոլորտի` ավիացիայի կոմիտեի պաշտոնական կայքը` «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ «օդում» կյանքը պարզապես կանգ է առել։ «Նորություններ, հայտարարություններ և հաշվետվություններ» բաժինները ավետում են տարիներ առաջ տեղի ունեցած ինչ-որ աննշան իրադարձություններ։

Գործը անգամ հասել է նրան, որ նախօրեին Թուրքիայի կողմից դեպի ՀՀ ուղևորվող եթովպիական ինքնաթիռի մուտքը իր օդային տարածքով արգելելու դեպքը բարձրաձայնում են ԶԼՄ-ները, իսկ կոմիտեն ընդամենը որպես վիճակագիր հաստատում է դա` չտալով ոչ մի իրավական կամ քաղաքական գնահատական։

Լռում է նաև Ռուբեն Ռուբինյանը, ով զբաղված է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վիրտուալ կարգավորմամբ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ