02 03 2024

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորման և սահմանի բացման. Ռուբինյան

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորման և սահմանի բացման. Ռուբինյան

«Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորման և սահմանի բացման»,-այս մասին CNN Türk-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

«Մենք այսօրվա դրությամբ խոչընդոտներ չենք տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար, այսօր պատրաստ ենք սահմանի բացմանը», - armeniasputnik.am-ի  հաղորդմամբ, ասել է Ռուբինյանը:

Նրա խոսքով, Երևանն այդ հարցում Անկարայից քաղաքական կամք է ակնկալում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ