Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը կարող են պաշտպանել հաղորդակցության անվտանգությունն իրենց տարածքներում։ Այս մասին Անթալիայում կայացած Դիվանագիտական համաժողովում ասել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նա նաև հայտարարեց, որ Հայաստանում «Զագեզուր» կոչվող տարածքային միավոր չկա, կա Սյունիքի մարզ, Մեղրի քաղաք և այլ քաղաքներ, և Հայաստանը երբեք չի համաձայնել Ադրբեջանին արտատարածքային միջանցք տրամադրել։
«Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում արտահայտված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Մենք ցանկանում ենք ապաշրջափակել հաղորդակցությունները՝ հիմնված ինքնիշխանության, օրենսդրության, տարածքային ամբողջականության, իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների վրա»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը