08 02 2024

Կողմերը դեռ համաձայնության չեն եկել, թե որ թվականի քարտեզներով են գծվելու Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները. «Հրապարակ»

Կողմերը դեռ համաձայնության չեն եկել, թե որ թվականի քարտեզներով են գծվելու Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ արդեն մոտ 3 տարի է՝ սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովն աշխատում է` որոշակի պարբերականությամբ  նիստեր են անում, սակայն պարզվում է, որ կողմերը դեռ համաձայնության չեն եկել, թե որ թվականի քարտեզներով են գծվելու Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները։

ԱԳՆ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հունվարի 4-ին Հայաստանի՝ Ադրբեջանին ուղարկված խաղաղության պայմանագրի առաջարկների հերթական փաթեթում, ի թիվս այլ տեխնիկական առաջարկների, ներառված է դեմարկացիայի գործընթացի համար քարտեզներ ամրագրելու հարցը։

Հայկական կողմի համար ընդունելի են 1974-78 թթ․ ռուսական Գլխավոր շտաբի քարտեզները, իսկ հունվարի 10-ին Ալիեւը հայտարարեց, որ այդ քարտեզներն իրենց համար ընդունելի չեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ