11 08 2023

Երեւանի 2799-ամյակին քաղաքապետարանը 1000 հատ կոնյակ է գնել․ «Ժողովուրդ»

Երեւանի 2799-ամյակին քաղաքապետարանը 1000 հատ կոնյակ է գնել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի 2799-ամյակին քաղաքապետարանը երկու պայմանագրով 1000 հատ կոնյակ է գնել «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ից 23 մլն 700 հազար դրամ ընդհանուր արժեքով։ Ըստ պայմանագրի՝ կոնյակների վրա պետք է նշված լիներ 2799 եւ Երեւանի գերբը։

Նմանատիպ մի պայմանագիր էլ կնքվել է 2018 թվականի ապրիլին 11 մլն 850 հազար դրամ ընդհանուր արժեքով։

Տպավորություն է, որ իշխանությունները սիրում են կոնյակներ: Օրինակ՝ վարչապետի աշխատակազմը «Վինո Վինո» ՍՊԸ-ից 2019 թվականին եւ 2021 թվականին ձեռք է բերել 2 մլն 77 հազար դրամ ընդհանուր արժեքով կոնյակներ։ Ինչու, ինչի համար՝ դարձյալ ոչ ոք չգիտի. փաստաթղթերում չեն երեւում:

Հիշեցնենք, որ «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն ղեկավարում է Pernod Ricard ֆրանսիական ընկերությունը, որը, ինչպես տարեսկզբին պարզ էր դարձել, պաշտոնապես դադարեցրել է արտահանումը դեպի Ռուսաստան»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ