06 04 2023

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մասով դիմում կուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ «Ժողովուրդ»

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մասով դիմում կուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ շուրջ 6 ամիս կալանքի տակ գտնվող դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մասով դիմում կուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեր ունեցած այս տեղեկությունը հաստատեց նրա պաշտպան Հովսեփ Սարգսյանը՝ հավելելով, որ անձեռնմխելիությունից զրկելու եւ խափանման միջոց կալանքի հարցերով է դիմում ներկայացվելու ՄԻԵԴ: Նշենք, որ ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար: Նշենք, որ Արուսյակ Ալեքսանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Հիշեցնենք, որ դատավոր Ալեքսանյանը մամուլի ուշադրության կենտրոնում ամռանն էր հայտնվել, երբ կալանավորել էր գործի քննության հենց առաջին նիստին հանկարծամահ եղած պրոդյուսեր, իշխանության քննադատ Արմեն Գրիգորյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ