13 03 2024

Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել է. փաստաբան

Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել է. փաստաբան

«Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվեց. Ընկերս գնում է տուն»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան, այս գործով ամբաստանյալ Էրիկ Ալեքսանյանը։

Դատավոր Վահե Դոլմազյանը որոշել է նաև փորձաքննություն նշանակել` որոշելու համար, թե ինչ հիվանդություններ ունի Ալեքսանյանը, ինչպիսին է դրանց բնույթը, և արդյո՞ք դրանք համապատասխանում են ՀՀ կառավարության որոշման մեջ նշված հիվանդությունների ցանկին, որոնց դեպքում անձը չի կարող գտնվել կալանավայրում։

Հիշեցնենք. Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվել էր 2022 թվականի հոկտեմբերի 19-ին: Նրան մեղադրանք էր առաջադրվել ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածներով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ