18 12 2023

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է

Դատարանը որոշեց երկարացնել դատավոր Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը ևս 3 ամսով` մինչև 2024 թվականի մարտի 18-ը։

Դատավոր Վահե Դոլմազյանը որոշել է նաև փորձաքննություն նշանակել` որոշելու համար, թե ինչ հիվանդություններ ունի կալանավորը, ինչպիսին է դրանց բնույթը և արդյոք դրանք համապատասխանում են Կառավարության որոշման մեջ նշված հիվանդությունների ցանկին, որոնց դեպքում անձը չի կարող գտնվել կալանավայրում։

Հիշեցնենք նրան մեղադրանք է առաջադրվել ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածներով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ