«Հրապարակ» թերթը գրում է. «Շարունակվում է Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի յուրայինների հեռացումը քաղաքապետարանից։ Տեղեկացանք, որ ազատման դիմում է գրել նաեւ գնումների վարչության պետ Իսկուհի Օսիպյանը, ում քաղաքապետարանում ընդունում էին իբրեւ ոլորտի պրոֆեսիոնալ եւ նախկին քաղաքապետի հրաժարականից հետո բանակցում էին, որ չհեռանա նրա հետ, շարունակի աշխատանքը: Անգամ տեղեկություններ կային, որ Սարգսյանի հրաժարականի օրը գրել է դիմումը, սակայն չեն մակագրել այն։
Ավելի վաղ գրել էինք, որ հրաժարականի օրը դիմում են գրել նաեւ մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հովհաննիսյանը, աշխատակազմի գլխավոր քարտուղար Սեյրան Մեջլումյանը, ով չարաշահումների քրեական գործով է անցնում, եւ քաղաքաշինության ու հողի վերահսկողության վարչության պետ Սեւակ Ասատրյանը։ Փաստորեն, իրականում Հրաչյա Սարգսյանը քաղաքապետարանում այնքան էլ անգլիական թագուհու կարգավիճակ չի ունեցել` բավականին մեծ թիմ է ձեւավորել, որն այսօր իր հետեւից հեռանում է, կամ հեռացնում են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը