16 03 2023

Դիտորդական առաքելությունը՝ «փիարի» համար․ «Փաստ»

Դիտորդական առաքելությունը՝ «փիարի» համար․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Արդեն տևական ժամանակ ԵՄ դիտորդական առաքելությունն իր մշտադիտարկումներն է անցկացնում հայ-ադրբեջանական սահմանային հատվածում։ Նշենք, որ առաքելության հետ կապված բավական հակասական մեկնաբանություններ են հնչում, քանի որ դեռևս անհասկանալի է դրա բուն գործառույթներն ու նպատակները։

Ի դեպ, առաքելության վերաբերյալ, ինչպես և կանխատեսելի էր, բավական կոշտ տեսակետներ են հնչում հատկապես ռուսական տիրույթից, որտեղ դա ընկալում են որպես հերթական գործարք՝ ընդդեմ Ռուսաստանի և ռուսական ներկայության։ Թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները ԵՄ առաքելության հետ կապված արդարացումների գործընթաց են սկսել, որը հիմնականում իրականացվում է իրենց թիմի արևմտյան կողմնորոշում ունեցող ներկայացուցիչների և արևմտամոլի համբավ ունեցող մերձիշխանական որոշ անհատների միջոցով։

Մասնավորաբար, նրանց հանձնարարված է տեղեկատվական տարբեր հարթակներում, հատկապես սոցցանցերում դրական ֆոն ապահովել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, ԵՄ առաքելության աշխատանքները լուսաբանելու նպատակով նաև հատուկ խումբ է ստեղծված:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ