«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտոնական հաղորդագրությունն ասում է. «Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը կարճատեւ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանի անվտանգությանը եւ կայունությանը վերաբերող հարցերի շուրջ»:
Մենք կարող ենք շարունակել այս տեքստը` Մակրոնն իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի հետ բարեկամանալու, Ռուսաստանի հետ թշնամանալու քայլերի համար: Գուցե նաեւ արանքում հետաքրքրվել է` «իմ ընկեր Մուրադ Փափազյանից ի՞նչ ես ուզում, ինչո՞ւ ես արգելել նրա մուտքը Հայաստան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը