Թուրքիան ԲՐԻԿՍ-ի գործընկեր երկիր դառնալու առաջարկ է ստացել։ Այս մասին Tvnet-ին տված հարցազրույցում հայտնել է երկրի առևտրի նախարար Օմեր Բոլաթը։
«Թուրքիային ԲՐԻԿՍ-ում գործընկերոջ կարգավիճակ է առաջարկվել։ Սա անցումային փուլ է: Ասոցիացիային միանալը Թուրքիային կբերի զգալի օգուտներ, այդ թվում՝ համաշխարհային առանցքային հարթակների հետ համագործակցելու հնարավորություն»,- հայտարարել է թուրք պաշտոնյան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը