«Իրավունք» թերթը գրում է. «Այն, որ գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է Երեւանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում համարում են, որ դրանով ոչ թե «սեւ ամպեր» է կուտակվում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գլխին, ում պատկանում է վերոնշյալ շենքը, այլ` հենց ՔՊ-ի գլխին: «Իրավունքի» տեղեկություններով` հենց սրանով էր պայմանավորված, որ երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը շտապ փակ հանդիպում է ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ:
Ըստ էության, Փաշինյանը ցանկացել է շոշափել տրամադրությունները պատգամավորների շրջանում, որպեսզի հասկանա, թե ումից ինչ հարված սպասի, եւ ովքեր են ամենահավանական «ընդդիմադիրները» իշխանության ներսում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը