«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում գնալով ավելի ակնհայտ է երևում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և քաղաքապետարանի աշխատակազմի չհասկացվածությունը, ինչի վկայությունն են խորհրդակցությունների ժամանակ քաղաքապետի կոշտ խոսակցություններն ու դժգոհությունները վարչություններից ու վարչական շրջանների ղեկավարներից:
«Փաստ» թերթի աղբյուրները վստահեցնում են, որ նման «բոլոլայի» պատճառը քաղաքապետարանի քարտուղարի ժ/պ Սեյրան Մեջլումյանն է:
Ընդհանրապես, մեր ունեցած տեղեկություններով, քաղաքապետարանում շատ մեծ դժգոհություն կա Մեջլումյանից ոչ միայն իր բուն գործառույթների առումով, քաղաքապետին՝ հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ իրեն հարմար «զեկուցումների» հետ կապված, այլև մի շարք այլ հարցերի առնչությամբ:
Ի մասնավորի, քաղաքապետարանում նաև խոսում են, որ նա գրեթե ամբողջությամբ իր ձեռքն է փորձում վերցնել ապօրինի շինությունների օրինականացման գործընթացը, և մեծամասամբ լուծում են ստանում այն շինությունների հետ կապված դիմումները, որոնց տերերին հաջողվում է կապի դուրս գալ նրա հետ:
Մեր աղբյուրը տեղեկացրեց, որ Մեջլումյանի՝ բավական «անկաշկանդ» զգալու պատճառներից մեկն էլ այն է, որ նա բավական լավ կապեր ունի Հակակոռուպցիոն կոմիտեում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը