20 10 2022

Սամվել Բաբայանը դժգոհ է թիմից. նա փորձում է փոխել իր խմբակցությունն ԱԺ-ում․ «Հրապարակ»

Սամվել Բաբայանը դժգոհ է թիմից. նա փորձում է փոխել իր խմբակցությունն ԱԺ-ում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Սամվել Բաբայանը շաբաթներ առաջ Ստեփանակերտի հրապարակում անցկացրած հանրահավաքից հետո դադար է վերցրել, թեպետ հայտարարել էր, որ շուտով կրկին հանդիպելու է հանրության հետ։ Տեղեկություններ կան, որ Սամվել Բաբայանը դժգոհ է թիմակիցներից, ակնկալում էր, որ ավելի մարդաշատ հանրահավաք կկազմակերպեինն, սակայն ընդամենը մի քանի հարյուր մարդ է մասնակցել։

Խոսակցություններ կան, որ նա փորձում է փոխել խորհրդարանում իր խմբակցության կազմը, որից դժգոհ է, սակայն գործնականում դա գրեթե անհնար է։ Արցախցիների համոզմամբ՝ Բաբայանի ակտիվացումը երկու պատճառ ունի․ առաջին, որ Նիկոլ Փաշինյանն է նրան գործուղել հատուկ առաքելությամբ, ինչը նա հերքում է:

Երկրորդ․ դա պայմանավորված է Ռուբեն Վարդանյանի քաղաքական հայտով, Բաբայանը մշտապես աչքի է ընկել իշխանությունների հետ գործարքների գնալու իր ճկունությամբ եւ հույս ունի, որ ապագայում եւս դա իրեն կհաջողվի։ Երեկ փորձեցինք Սամվել Բաբայանի հետ զրուցել իր ապագա պլանների մասին, սակայն նա մերժեց՝ ասելով, թե հեռախոսով հարցերի չի ուզում այլեւս պատասխանել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ