ՀՀ ԱԺ հայտարարությունը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ․
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 98-րդ և 123-րդ հոդվածները, ինչպես նաև 12.11.2024թ. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստում «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հրատապ թեմայով քննարկման արդյունքները,
Նկատի առնելով ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի» մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը (COP29) ս,թ, նոյեմբերի 11-22-ը Ադրբեջանում անկացնելու հանգամանքը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 4-ը իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ամբողջ արցախահայությունը ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի տակ ստիպված եղավ լքել իր պատմական հայրենիքը, որտեղ հայկական քաղաքակրթական ժառանգությունը ունի հազարամյակների պատմություն: Բաքվի ռեժիմի կողմից ցեղասպան քաղաքականությամբ իրականացված արցախահայության զանգվածային բռնի տեղահանումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է:
Ադրբեջանական ագրեսիայի և արցախահայության բռնի տեղահանման հետևանքով ավելի քան մեկ տարի ապօրինաբար գերության մեջ են պահվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և բազմաթիվ հայաազգի գերիներ։ Բաքվի բանտում մեր հայրենակիցներին պահելը ոչ միայն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանք է, որի դրսևորումները չեն դադարում մինչև այժմ, այլեւ առկա բանակցային գործընթացում մարդկային կյանքերը, ազատությունն ու արժանապատվությունը որպես ճնշման միջոց օգտագործելու փորձ:
Բաքվում անցկացվելիք ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի» մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի (COP29) անցկացման զուգընթաց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը