08 10 2022

ՊՆ-ն ընդդեմ ՔՊ-ական պատգամավորի. Ալեքսանյանի հայտարարությունը չկատարվեց․ «Ժողովուրդ»

ՊՆ-ն ընդդեմ ՔՊ-ական պատգամավորի. Ալեքսանյանի հայտարարությունը չկատարվեց․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 15-ին, երբ մայրաքաղաք Երեւանում քաղաքացիներն իրենց ցասումն էին արտահայտում՝ հավաքվելով Երեւանի հանրապետության հրապարակում եւ Բաղրամյան պողոտայում, ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց. «Մի քանի ժամից զինկոմիսարիատները կգնան միտինգավոր տղամարդկանց հետևից և նրանց կտանեն առաջնագիծ»։

«Ժողովուրդ»  օրաթերթը դիմեց ՀՀ ՊՆ՝ պարզելու համար, թե այս հայտարարությունից հետո ինչ է արվել եւ քանիսին են ծանուցագրեր ուղարկվել: Ի պատասխան պաշտպանական գերատեսչությունից հայտնել են. «Քաղաքացիներին ծանուցագրեր կարող են ուղարկվել երկրում ռազմական դրություն եւ զորահավաք հայտարարելու, ինչպես նաեւ վարժական հավաքներ անցկացնելու դեպքում՝ վարժական հավաքներ անցկացնելու մասինն ՀՀ կառավարության առանձին որոշումներով»:

Այսինքն՝ իշխանական պատգամավորի սպառնալիքները ՀՀ քաղաքացիներին, չեն ընկալվել: Ինչու էր փորձում վախեցնել ՀՀ քաղաքացիներին: «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով մեկնաբանությունների համար զրուցել է նաեւ Վահագն Ալեքսանյանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ