11 09 2024

Ինչպե՞ս է քպական Վահագն Ալեքսանյանը էշի տեղ դնում հանրությանը



ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խորհրդարանական ամբիոնից միացրեց մի քանի վայրկյանանոց ձայնագրություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից ու ասաց․ «Ձեզ եմ ներկայացնում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից մի հատված, կարծեմ 2022 թվականի, որտեղ լրագրողը հարցնում է՝ դուք կո՞ղմ եք Միութենական պետություն մտնելուն, թե ձեզ համար անկախությունը բացարձակ արժեք է»։ Ու հրապարակում է 7 վայրկյանանոց հատված ձայնագրությունից, որտեղ Ռոբերտ Քորչարանն ասում է․ «Տպավորությունս էնպիսին է, որ մենք ավելի մեծ միավորում տեղավորվելու կարիք ունենք»։

Իրականում ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը ԱԺ ամբիոնից փորձեց պարզապես հիմարացնել ՀՀ քաղաքացիներին՝ ուղիղ եթերով տարածելով հերթական ֆեյք տեղեկատվությունը։

Նախ նշենք, որ խոսքը ոչ թե հարցազրույցի, այլ մամուլի ասուլիսի մասին է, որով ՀՀ երկրորդ նախագահը հանդես է եկել 2021թ․ հոկտեմբերի 4-ին։

Իրականությունը հետևյալն է․

Լրագրողը հարցնում է․ «Ընդդիմության որոշ ուժեր, գործիչներ պատերազմից հետո այս ծանր վիճակից դուրս գալու տարբերակ առաջարկում են Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու գաղափարը․ դուք այս մասին ի՞նչ կարծիք ունեք, արդյո՞ք Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու տարբերակը Ձեզ համար քննարկման ենթական է, թե՞, ամեն դեպքում, Հայաստանի անկախությունը Ձեզ համար բացարձակ, անսակարկելի արժեք է»։

Եկրորդ նախագահը պատասխանում է․ «Ես 10 տարի նախագահ եմ եղել Հայաստանում, այն ժամանակ արդեն ձավորվում էր Ռուսաստան-Բելառուս այդ միությունը, և երբեք նման հարց մենք չենք քննարկել։ Այն ժամանակ դա իմ օրակարգի հարցը չէր։

Այն, ինչ տեսնում եմ հիմա, ինձ մոտ հարցեր է առաջացնում․ իրո՞ք այս տեմպերով մենք բավարար պետականաշինության ռեսուրս ունենք Հայաստանում։

Հիմա ես պատրաստ չեմ Ձեր հարցին պատասխանել միանշանակ։

Կարծում եմ, մենք պետք է հասկանանք՝ մեր ակախությունը ինչքանով է վտանգված և ինչ հեռանկարներ կան։ Վերլուծության կարիք կա։ Ես հիմա ուղղակի կրկնեմ, պատրաստ չեմ այդ հարցին տալ միանշանակ պատասխան։ Պետք է մտնեմ վերլուծկան դաշտի մեջ, ինչը այդքան էլ այս ֆորմատին չի համապատասխանում։ Միգուցե մասնագետների հետ կլոր սեղան անենք և փորձենք այս հարցին․․․ Կան և՛ դրական կողմեր, և՛ կողմեր, որոնց վերաբերյալ պետք է այդ պատասխանները փնտրել։

Զուտ անվտանգության տեսանկյունից, իմ տպավորությունն այնպիսին է, որ մենք ավելի մեծ միավորում տեղավորվելու միգուցե կարիք ունենք։ Այսպես ձևակերպեմ։

Ըստ էության, ՀԱՊԿ-ը մեզ ոչ թե չպաշտպանեց, այլ փաստացի Ադրբեջանը ՀԱՊԿ-ի բոլոր անդամների հետ ունի ավելի լավ հարաբերություններ, քան Հայաստանի հետ։ Սա կարող է թվալ, թե տարօրինակ է, բայց այդպես է»։

Ինչո՞ւ են ՔՊ-ականները հերթական անգամ ֆեյք տեղեկատվություններ լցնում դաշտ․ ըստ երևույթին՝ պատվեր է և սովորություն։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ