«Փաստ» թերթը գրում է․ Ընդդիմության մեր աղբյուրը հայտնում է, որ վերջին օրերին Դիմադրության ղեկավար կազմը հաճախակի քննարկումներ և ժողովներ է անում, ռազմավարական և տակտիկական հարցեր քննարկում։ Ըստ Past.am-ի աղբյուրի, չնայած ոգևորության բարձր տրամադրությանը, մեծ ուշադրություն է դարձվում գործողությունների ռիսկայնության, ժողովրդին որևէ պարագայում «արկածախնդրության» չտանելու մասով։
Վերջին օրերին կայացած հավաքի մասնակիցները հավանության են արժանացրել Իշխան Սաղաթելյանի նորացված գործողությունների պլանը, որը կմեկնարկի հունիսի 3-ից հետո, սակայն մանրամասները գաղտնի են պահվում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը