Սեպտեմբերի 10-ին «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչներն այցելել են Շիրակի մարզ, հանդիպել քաղաքացիների հետ, խոսել արտաքին ահագնացող մարտահրավերների, ներքաղաքական իրավիճակի և առաջիկա անելիքների մասին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են շարժման արդյունքները, դրա միջազգային ընկալման հետ կապված խնդիրները և նոր փուլի գործողությունները։
Մանրամասն ներկայացվել են առաջիկայում ընդդիմադիր ֆրակցիաների գործունեության հիմնական ուղղությունները և անելիքները։
Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրել են «Դիմադրություն» շարժումն ընդլայնելու և վերջնարդյունքն ապահովելու ուղղությամբ իրենց մտահոգությունները և կոնկրետ առաջարկությունները։
Մասնակիցները կարևորել են Երևանից դուրս՝ հանրապետության բոլոր մարզերում, դիմադրության օջախներ ձևավորելու անհրաժեշտությունը՝ շարժման ապակենտրոնությունն ապահովելու և այն ընդլայնելու նպատակով։
Ներկաները արձանագրել են նաև քաղաքացիների հետ հանդիպումների այսպիսի ձևաչափերի անհրաժեշտությունը և սպասված լինելը։
Քաղաքացիների հետ բաց և ազնիվ քննարկումներ ծավալելու և շարժման առաջիկա ծրագրերին նրանց ներգրավելու նպատակով նման բովանդակությամբ հանդիպումները կրելու են շարունակական և պարբերական բնույթ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը