«Փաստ» օրաթերթը գրում է․ «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, այս օրերին թե՛ Երևանում, թե՛ առավել ևս մարզերում իրավապահների ուշադրության կենտրոնում են հեղինակություն, ճանաչում ունեցող անձինք: Մեր աղբյուրների փոխանցմամբ, խոշորացույցով ուսումնասիրվում է նրանց ամեն մի քայլը՝ ուր գնացին, ում հետ հանդիպեցին, որքանով են առնչվում կամ մասնակցում ընդդիմության ակցիաներին: Ի դեպ, մեր զրուցակիցներից մեկը, որն իր առումով ակնհայտ նկատել է այս «ուշադրությունը», հումորով նշեց, թե «նման օրերին ավելի ապահով ենք ապրում, քանզի հայրենի իրավապահների աչառու հսկողության ներքո ենք»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը