25 09 2020

Իշխանությունը պատվեր է իջեցնում և իրավապահները հլու-հնազանդ կատարում են. Արծվիկ Մինասյան



Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, հետաձգվեց  «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի, ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանի և ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի կողմից ներկայացված բողոքի քննությունը՝ բողոքի արդյունավետ քննության անհրաժեշտությունից ելնելով: Դատարանը պատճառաբանեց, որ նյութերը չի ստացել, աշխատանքային օրը մոտենում է ավարտին: 

Հիշեցնենք, որ դեռևս հունիսի 30-ին «Հայրենիք»-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն։ ՀՔԾ-ն, սակայն, մերժել էր քրեական գործի հարուցումը։

ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ոչ միայն չբացառեց դատարանի վրա ճնշումները, այլև ասաց, որ ուղղորդում են տեսնում. «Բայց մենք ուզում ենք՝ իրավական ճանապարհն իրացված համարվի»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ