«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր գրավոր հարցին՝ արդյոք մոտ մեկ ամիս առաջ ՀՀ Կենտրոնական բանկի շենքում տեղի՞ է ունեցել հանդիպում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի եւ հայաստանյան բանկերի ղեկավարների միջեւ, որի ժամանակ դեսպանը պահանջ է դրել բանկերի առաջ՝ չփորձել շրջանցել արեւմտյան պատժամիջոցները եւ օգնել ՌԴ քաղաքացիներին, երեկ ԱՄՆ դեսպանատնից գրավոր պատասխան ենք ստացել, որով, ըստ էության, հաստատել են մեր լուրը.
«Միացյալ Նահանգները գնահատում է միջազգային պատժամիջոցներին հետեւելու Հայաստանի հանձնառությունը եւ այս հարցի շուրջ կանոնավոր կապ է պահպանում Հայաստանի բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմին ի պատասխան՝ Միացյալ Նահանգների, իր դաշնակիցների ու գործընկերների կողմից սահմանված պատժամիջոցներն այն ծանր գինն են, որ պարտադրվում են նախագահ Պուտինի նախընտրած պատերազմին աջակցողներին։ Դրանք շարքային ռուս քաղաքացիներին պատժելու նպատակ չունեն»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը