01 07 2024

Այնպես չէ՝ մենք ուզում ենք, որ կատարյալ լինի կառավարությունը․ ԱՄՆ դեսպան



 

«Ես իսկապես հպարտ եմ այն աշխատանքով, որ արվում է ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների աապահովման տեսանկյունից»,- Երևանում «Ժողովրդավարության հայկական ֆորում 2024» քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։

«ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին պայքարելու կոռուպցիայի դեմ, ոստիկանական բարեփոխումներ իրականացնելու հարցում և ազատ և արդար ընտրություների կայացման հարցում։ Մենք նաև աշխատում ենք Հայաստանի հետ մեդիաազատության ապահովման ուղղությամբ, որպեսզի խոսքի և տեղեկատվության ազատության իրավունքները պահպանված լինեն»,- ասաց դեսպանը՝ հավելելով․ «Մենք նաև խոսում ենք, երբ ժողովրդավարական չափանիշներին անհամապատասխանություններ են լինում։ Այնպես չէ, որ մենք ուզում ենք, որ կատարյալ լինի կառավարությունը․ ԱՄՆ-ն ևս կատայալ չէ մարդու իրավունքների պաշտպանության գործում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ