05 04 2022

«Կինոյի տղա» խաղալն էլ արդեն չի օգնում. «Փաստ»

«Կինոյի տղա» խաղալն էլ արդեն չի օգնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հատկապես վերջին շրջանում ավագանու նիստերի ու գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ, ինչպես քաղաքապետարանում են կես կատակ-կես լուրջ ասում, իրեն դնում է «կինոյի տղայի» տեղը. բոլորի հետ խոսում է ոչ միայն մուննաթով, այլև հոխորտալով, ցինիզմով, սարկազմով:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Սարգսյանի այս պահվածքը առաջին հերթին պայմանավորված է ինքնահաստատման մղումով՝ ցույց տալու, որ քաղաքապետն ինքն է: Սա ընդունված է համարել «անգլիական թագուհու» բարդույթ:

Բանն այն է, որ քաղաքապետ «նշանակվելուց» հետո փաստացի տապալել է քաղաքապետարանի կառավարումը, ձախողել գրեթե բոլոր ոլորտները, ինչը, սակայն, ժամանակ առ ժամանակ փորձում է գցել այլոց «գրպանը»: Երեկ էլ, օրինակ՝ մեղադրանքներ հնչեցրեց «նպատակային պռավալ տալու» առումով: Սրան զուգահեռ, մեր աղբյուրների փոխանցմամբ, քաղաքապետին նյարդայնացնում է «անգլիական թագուհու» և խիստ ժամանակավորության հեռանկարը, ուստի փորձում է ուժեղ քաղաքապետի կերպար ապահովել:

Սակայն քաղաքապետարանի մեր աղբյուրները փոխանցում են, որ դա էլ չի օգնում, որովհետև բոլորն էլ շատ լավ գիտեն, թե իրականում ով է «ասողը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ