Պաշտպանության նոր փոխնախարար Հրաչյա Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հարցերի մեծ մասին չպատասխանեց՝ ասելով, որ դեռ մեկ շաբաթ է փոխնախարար։
Մի քանի հարցի էլ չպատասխանեց՝ «բովանդակությունը և ինտոնացիան» համարելով ոչ կոռեկտ։
Լրագրողներն, օրինակ, հարցնում էին, թե ինչու անհասկանալիորեն ազատվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից, հետո՝ վարչապետի խորհրականի պաշտոնից ու անհասկանալիորեն նշանակվեց պաշտպանության փոխնախարար։
Կամ հարցնում էին, թե ինչ կլինի բանակի վիճակը, երբ մի փոխնախարարը ֆինանսիստ է, մյուսը՝ ոստիկան, նախարարը՝ պատմության դասատու։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը